«Ժողովուրդ». Վանաձորում ՀՎԿ ցուցակը գլխավորել է Շարմազանովների սանիկը

«Ժողովուրդ». Վանաձորում ՀՎԿ ցուցակը գլխավորել է Շարմազանովների սանիկը

«Ժողովուրդը» գրում է. «Վանաձորում նախօրեին տեղի ունեցածը այլ կերպ քան խայտառակություն հնարավոր չէ մեկնաբանել: «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՕԵԿ) Վանաձորի ավագանու թեկնածուների առաջին համարը` Արկադի Փելեշյանը, որը հայրենի քաղաքում հայտնի է Ակա կրճատ անունով, ծեծի է ենթարկել Վանաձորի «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցի» կրոնական կազմակերպության եկեղեցու հոգեւոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանին: Պատճառը հոկտեմբերի 2-ին կայացած Վանաձորի ընտրություններն են. մարդը, որ օրեր առաջ հավակնում էր դառնալ Հայաստանի երրորդ քաղաքի քաղաքապետ, ծեծի է ենթարկում իր կուսակցության օգտին չքվեարկելու համար: Երեկ նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին, ապա ստորագրությամբ ազատ արձակել: Թե ինչու, դժվար չէ կռահել: Բանն այն է, որ Վանաձորի քաղաքապետի քրեական անցյալ ունեցող թեկնածուն` Ական, բացի ՕԵԿ-ական լինելուց, Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի սանիկն է: Իսկ ոստիկանապետն էլ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հարազատ եղբայրն է: Ասել է թե` «Հայկական վերածնունդի» (ՕԵԿ)` խիստ ընդդիմադիր այս կուսակցությունն իր ցուցակի առաջին հորիզոնականում դրել էր Շարմազանովների սանիկի թեկնածությունը: Այս իրավիճակն այնքան խոսուն է, որ մեկնաբանության կարիք չունի»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: