«Ժողովուրդ». Իշխանությունները կփորեձեն համաներումն օգտագործել քարոզչական նպատակներով

«Ժողովուրդ». Իշխանությունները կփորեձեն համաներումն օգտագործել քարոզչական նպատակներով

«ժողովուրդը» գրում է. «Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը մինչեւ հոկտեմբերի 23-ը խորհրդարանին պետք է ներկայացնի իր ծրագիրը: Այն ԱԺ-ին ներկայացնելուց հետո հինգ օրվա ընթացքում պետք է քննարկվի եւ քվեարկության դրվի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները ծրագրել են անկախության 25-ամյակին նվիրված համաներման նախագիծը խորհրդարան ուղարկել կառավարության ծրագրի քննարկումներից հետո: Ժամանակագրությամբ ստացվում է, որ դա կարող է տեղի ունենալ նոյեմբերի սկզբին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին նախատեսված է ՀՀԿ համագումարը: Չնայած պաշտոնական աղբյուրներն առանձնապես չեն հերքում, որ առաջիկայում համաներում է հայտարարվելու, սակայն միաժամանակ խուսափում են ժամկետներ նշելուց՝ գիտակցելով, որ նախընտրական շրջանում ենք գտնվում, եւ ակնհայտ է, որ իշխանությունները կցանկանան, որպեսզի համաներման նախագիծը ընտրություններին հնարավորինս մոտ լինի, որ ձայներ հավաքեն»:



կարդացեք թերթի այսօրվա համարում: