«Հայկական ժամանակ». Վիկտոր Դալլաքյանն անդրադառնալու Է իր մասին շրջանառվող տեղեկություններին

«Հայկական ժամանակ». Վիկտոր Դալլաքյանն անդրադառնալու Է իր մասին շրջանառվող տեղեկություններին

«Մեր տեղեկություններով՝ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն առաջիկայում մամուլի ասուլիս Է հրավիրելու և անդրադառնալու Է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին ու արտաքին քաղաքական խնդիրներին։

Նա կանդրադառնա նաև այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են իր հետագա գործունեությանն ու ծրագրերին։ Հիշեցնենք, շրջանառվող տեղեկությունների համաձայն Դալլաքյանը կուսակցություն է հիմնել, որը կոչել Է «Շրջադարձ»։ Տեղեկություններ կան, որ այդ կուսակցությունը ղեկավարելու է արդեն նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Կուսակցությունը պետք Է գործի ընդդիմադիր դաշտում։ Օհանյանը հենց դրա համար Էլ մերժեց ԶՈԻ գլխավոր շտաբի պետի, անվտանգության քարտուղարի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոններից որևէ մեկը զբաղեցնելու առաջարկությունները»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։