«ժողովուրդ». Մարզպետ Հովսեփ Սիմոնյանը դժգոհ է կուսակիցների աշխատանքից

«ժողովուրդ». Մարզպետ Հովսեփ Սիմոնյանը դժգոհ է կուսակիցների աշխատանքից

«Ժողովուրդը» գրում է. «Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո ՀՀ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը որոշել է պատժել իր այն կուսակիցներին, որոնք լավ չեն «աշխատել»: Բանն այն է, որ Արփի գյուղում եւս տեղի են ունեցել գյուղապետի ընտրություններ, որոնց արդյունքում հաղթել է անկուսակցական Մերգել Ղարիբյանը: Նրա մյուս երկու մրցակիցներից մեկը եղել է դաշնակցական Երվանդ Ախցխեցյանը, իսկ երրորդը՝ ՀՀԿ-ական Վաղինակ Մանուկյանը: Նշենք, որ Արփի գյուղն այժմ իր մեջ ներառում է ՀՀ Շիրակի մարզի Բերդաշեն, Ալվար, Աղվորիկ, Արդենիս, Գառնառիճ, Զարիշատ, Զորակերտ, Ծաղկուտ, Շաղիկ գյուղերը: Աղվորիկի նախկին գյուղապետ Նար Ղարիբջանյանն ու դպրոցի տնօրեն Արմեն Սոլոյանը դաշնակցականներ են: Սակայն նրանց հայրենի գյուղում իրենց կուսակիցը զրո ձայն է ստացել, փոխարենը անկուսակցական Մերգել Ղարիբյանը ստացել է 63 քվե: Արդյունքում, մարզպետը Արմեն Սոլոյանին ասել է, որ նա դպրոցի տնօրենի պաշտոնից ազատվելու դիմում պետք է գրի»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: