«Ժողովուրդ». ՀՀ ճանապարհային ոստիկանության պետին գտնել չի լինում

«Ժողովուրդ». ՀՀ ճանապարհային ոստիկանության պետին գտնել չի լինում

«Ժողովուրդը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշումն արդեն կայացրել է: Ենթադրվում է, որ ոստիկանապետի համապատասխան հրամանը առաջիկա օրերին կհրապարակվի: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից պարզել, թե նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում: Ի պատասխան՝ Աշոտ Ահարոնյանն ասաց, թե հերքում է այդ լուրերը: Սակայն այս պատմության մեջ ուշագրավ է նաեւ այն փաստը, որ արդեն երկու օր է՝ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանի հեռախոսն անջատված է, նրան գործընկերներն էլ չեն կարողանում գտնել: «Ժողովուրդ»-ի՝ նրա հետ ուղղակի կապվելու բոլոր փորձերը եւս անցան ապարդյուն»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: