«Իրատես». Հրանտ Բագրատյանը և Խաչատուր Քոքոբելյանը որոշել են միասին գնալ ընտրությունների

«Իրատես». Հրանտ Բագրատյանը և Խաչատուր Քոքոբելյանը որոշել են միասին գնալ ընտրությունների

«Խորհրդարանում «ընդդիմադիր-անհատներն» արդեն իրենց հետագա ճակատագրի առնչությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Լիբերալները բանակցությունների փուլում են։ Մեր տեղեկություններով, Հրանտ Բագրատյանը և Խաչատուր Քոքոբելյանը որոշել են միասին գնալ ընտրությունների (Բագրատյանն «Ազատ դեմոկրատների» ցուցակում է ընդգրկվելու)։

Ի դեպ, լիբերալների ցուցակում, մեր տեղեկություններով, լինելու է նաև Դավիթ Շահնազարյանը։ Խորհրդարանական մյուս արևմտամետներից ոչ ոք, ամենայն հավանականությամբ, չի լինի այս միավորման մեջ։ Բաց է մնում հատկապես նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հարցը, չնայած նախկին պաշտոնյայի կապերին և ընկերական հարաբերություններին, մեր տեղեկություններով, նա պահանջված չէ ոչ իշխանական թևում, ոչ ընդդիմադիր հատվածում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։