Վթարված ավտոբուսը անսարք չի եղել

Վթարված ավտոբուսը անսարք չի եղել

Այսօր առավոտյան Բեսլանի մոտակայքում վթարված ավտոբուսի զոհված վարորդը՝ Յուրա Պողոսյանը 1954 թվականի ծնված էր։ Նա վարում էր իր որդու՝ Կարեն Պողոսյանին պատկանող մեքենան։ Ընտանիքը Տավուշի մարզի Տավուշ համայնքից էր, որի հին անվանումն է Թովուզ։ Յուրա Պողոսյանը կնոջ՝ Աստղիկ Պողոսյանի և երկու որդիներ հետ բնակվում է Երևանում, Դավթաշեն թաղամասում, սակայն հաճախ էին գնում գյուղ։ «Այստեղ տուն –տեղ ունեին, լավ, խելոք ընտանիք են, աշխատող մարդիկ», - պատմում է Տավուշի գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը։



Նա վստահեցնում է, որ ավտուբուսը նորմալ վիճակում է եղել։ «Անսարք չի եղել ավտոբուսը։ Շատ նորմալ վիճակում էր, ինքը փորձառու վարորդ էր, 90-ականներից նույն գործին էր։ Դեպք է, պատահել է», - ասաց գյուղապետը։ Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ գյուղում ընկճված տրամադրություն է։ «Հարազատները շիվարած են։ Սպասում ենք, տեսնենք, որտեղ կորոշեն թաղել»։ Հնարավոր է, որ Յուրա Պողոսյանի մարմինը հուղարկավորեն հարազատ Թովուզում։



Հիշեցնենք, որ նա Մոսկվա-Երևան երթուղին էր իրականացնում։ Վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, որոնցից երկուսը ՀՀ քաղաքացի են։ 27 վիրավորներ կան։ Օսեթիայի Հանրապետությունում քրեական գործ Է հարուցված ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով։ 



Սյուզան Սիմոնյան