70 տարի բռնաբարվելուց հետո ասում են՝ Ռուսաստանը մեզ կպաշտպանի բռնաբարվելուց

70 տարի բռնաբարվելուց հետո ասում են՝ Ռուսաստանը մեզ կպաշտպանի բռնաբարվելուց

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, խոսելով ՀԱՊԿ-ի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի մասին, նշեց, որ երկու պետությունների դաշինքները կառուցված են լինում երկու հիմքերի վրա. երկար դարեր այդ հիմքը հիմնականում եղել է այս կամ այն պետության շահը. «20-րդ դարը առանձնացավ նրանով, որ նաև սկզբունքներ պայմանագրերի հիմքում եղան, դրանցից լուրջը Հյուսիատլանտյան դաշինքի սկզբունքն էր, որ պետությունները պետք է լինեն ժողովրդավարական, պաշտպանեն ժողովրդավարությունը, այնտեղ բացառությամբ կարճ ժամանակով Պորտուգալիայի, որտեղ բռնապետություն էր և սև գնդապետների պահը Հունաստանում։ Հետո արդեն եվրոպական միությունը։ ՀԱՊԿ-ն իր հիմքում սկզբունքներ չունի, անգամ կոմունիստական ժամանակաշրջանը կարելի է դիտել սկզբունքների հիման վրա կառուցված համագործակցություն, չնայած բոլորս գիտենք, որ դա նույն ռուսական բռնապետությունն է։ Այնտեղ սկզբունք կար, խոսում էր գաղափարախոսության մասին, հիմա էս դաշինքը, որը ներկայանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, դրա հիմքում որևէ սկզբունք չկա, եթե անվտանգության մասին է խոսքը, ամեն լավագույնը Հյուսիսատլանտյան դաշինքն է, այստեղ մենք տեսնում ենք, որ ռուսական իմպերիալիզմը, եթե ժամանակին կոմունիստական գաղափարախոսությամբ էր հանդես գալիս, հիմա մեկ այլ ձևական հավաքական անվտանգություն, ո՞ւմից, վտանգը դու ես ներկայացրել։ Մենք բոլորս անկախացել ենք քեզնից, Ռուսաստան, նա, ով անկախություն է ոչնչացնում կամ չեզոքացնում, նա է վտանգը, ուրեմն մեր անվտանգությունը կապված է եղել քեզ հետ, մեր անկախությանն էլ ուրիշ ոչ ոք չի սպառնում։ Անգամ Ադրբեջանը, որը պատերազմական վիճակում է Հայաստանի հետ, ընդամենը հողային հարց է դրել ինչ որ տարածքների, բայց ոչ Հայաստանի անկախության, անկախությունը դու ես ոչնչացրել, հիմա անկախությունը ոչնչացրած Ռուսաստանը ներկայանում է որպես դաշնակից, մենք էլ այնքան բթացած ենք...։Պատահական չէ, որ անկախության 25 ամյակը նշելիս, ոչ մի անգամ չասվեց, թե Հայաստանը ումից է անկախացել, 240 տարվա ԱՄՆ-ի անկախության մասին են խոսում, ասում են՝ Բրիտանիայից անկախացանք, Հայաստանում ասում են ՝ անկախացանք` պայքարելով Ադրբեջանի դեմ։ Այ հոգեկան հիվանդներ, Ադրբեջանի դեմ դու կռվել ես Արցախի համար, բայց քո արցախյան շարժումը կապ չունի քո անկախության հետ։ Այսօր մենք տեսնում ենք, որ այդ կեղծիքը, մեզ հիմնական վտանգ ներկայացնող ուժը որպես բարերար եկել է այստեղ և շարունակում է բռնադատել մեզ։ Մի քանի տարրական օրինակներ պետք է բերեմ. ոչ միայն գազը մեզ թանկ է վաճառում, այլ պայմանագրով արգելում է ուրիշներից գազ գնել, ոչ միայն բենզինը մեզ թանկ է վաճառում, այլ նույնը, մեզ արգելում է օգտվել աշխարհի 6 միլիարդանոց շուկայից՝ պայման դնելով, որ իր քոսոտ 120 միլիոնանոց շուկայից պետք է օգտվենք, և ի վերջո ինքն այսօր պատերազմ է հայտարարել աշխարհին և նույնիսկ սպառնում է իր փտած, նեղած միջուկային զենքերով, դրանք բոլորը 20 տարի հնացած են, իր բոլոր հրթիռները, սրանք 25 անգամ աշխարհից թույլ են, բայց սպառնում են աշխարհին։ Առաջիկայում խրհրդարանական ընտրություններ են և բոլոր առողջ ուժերը պետք է համախմբվեն, որպեսզի մենք կարողանանք լինել քաղաքակիրթ աշխարհի հետ, նրա մի մասը և հակադրվենք էս տեսակ խեղկատակություններին։ Ումից որ անկախացել ենք, էդ հավասարազոր է, որ բռնաբարվող կինը կամ տղամարդը հետո վեր կենա և բռնաբարողի կողմից պաշտպանության արժանանա, նրա հետ դաշինք կազմի, էդպիսի ապուշություն երևի միայն մեզ հատուկ է։ 70 տարի բռնաբարվելուց հետո ասում են՝ Ռուսաստանը մեզ կպաշտպանի բռնաբարվելուց։ Եթե Սեյրան Օհանյանը հրաժարվեց, դա առողջ ինքնադրսևորում էր. Դուք ո՞վ եք, որ ես Ձեր հետ գամ և այն էլ ղեկավար աշխատեմ»։



-Խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ եք։



Եթե մենք կուսակցություն ենք, պարտավոր ենք մասնակցել, որոշակի սկզբունքներ դրել ենք շրջանառության մեջ, ով կկամենա մենք միասնական ճակատ պետք է ստեղծենք, բոլորը պետք է միավորվեն ընդդեմ պարտվողականների, ընդդեմ հայ ժողովրդի ազատությունը չգնահատողների։ Եթե նույնիսկ 3-4 կարգին ուժեր միանան, մենք էդ ուժը կներկայացնենք, որովհետև անցած ճանապարհ ունենք և այդ ճանապարհը մեր ժողովրդի սեփականությունն է։