«Ստոպ,Պեդրո». Բողոքի ակցիա ԵԽԽՎ երևանյան գրասենյակի առջև (ֆոտո,վիդեո)

«Ստոպ,Պեդրո». Բողոքի ակցիա ԵԽԽՎ երևանյան գրասենյակի առջև (ֆոտո,վիդեո)

«Հեռացիր, Պեդրո», «Ստոպ, Պեդրո» մակագրությամբ պաստառներով այսօր ԵԽԽՎ-ի երևանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում «Հանուն օրենքի» շարժման և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդ թևի անդամները: Բողոքի ակցիան ուղղված էր ընդդեմ հոկտեմբերի 14-ին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հայկական պատվիրակության անդամների հանդեպ կողմնակալ եւ անհարգալից վերաբերմունքի. ԵԽԽՎ նախագահը ազատ քննարկման ժամանակ անջատել էր հայկական պատվիրակության անդամներ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսափողները, երբ վերջիններս փաստում էին ԵԽԽՎ-ի կողմնակալությունը եւ կաշառված լինելը:



Գրասենյակի բակում ելույթով հանդես եկան «Հանուն օրենք»-ի շարժման անդամները՝ նշելով, որ ոտնահարվել է հայկական պատվիրակության իրավունքները եւ խոսքի ազատությունը: Ուստի` նրանք դատապարտում են Պեդրո Ագրամունտի պահվածքը եւ պահանջում նրա հրաժարականը:



Ակցիայի կազմակերպիչները, ի նշան իրենց բողոքի, ԵԽԽՎ-ի երեւանյան գրասենյակին հանձնեցին պահանջագիր եւ նախագահ Իլհամ Ալիեւի նկարով ԱՄՆ դոլարներ:



«Հանուն օրենքի» շարժման անդամ Արման Ղուկասյանը նշեց, որ իրենց կլարծիքով՝ Ալիևի Ագրամունտին կատարում է պրոադրբեջանական և հակահայկական ծրագիր, այդ իսկ պատճառով դոլարներ պատրաստել են հենց Ալիևի լուսանկարով: