Մոսկվայում երկու հայի դիակ է հայտնաբերվել

Մոսկվայում երկու հայի դիակ է հայտնաբերվել

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում Նովայա Մոսկվա շրջանի իրենց բնակարանում հայտնաբերվել է երկու հայաստանցիների դիեր: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը` վկայակոչելով իրավապահ համակարգում ունեցած սեփական աղբյուրներին: Մոսկովյան ոստիկանությունը տեղեկությունը հաստատել է եւ նաեւ փոխանցել լրատվամիջոցին, որ հարուցվել է քրեական գործ:



Ըստ տեղի ոստիկանության հաղորդման՝ դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Ներկա պահին փորձում են հստակեցնել սպանության մոտիվները եւ վերականգնել միջադեպի ընդհանուր խճանկարը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:



Նշվում է նաեւ, որ բնակարանը եղել է վարձակալված հայաստանցիների կողմից: