«Հայկական ժամանակ». Կարեն Կարապետյանը չի՞ տեղափոխվի վարչապետի համար նախատեսված կառավարական առանձնատուն

«Հայկական ժամանակ». Կարեն Կարապետյանը չի՞ տեղափոխվի վարչապետի համար նախատեսված կառավարական առանձնատուն

«Մեր տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնը ստանձնելուց հետո դեռ չի տեղափոխվել վարչապետի համար նախատեսված կառավարական առանձնատուն և շարունակում է բնակվել Մոնումենտում գտնվող իր առանձնատանը։
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, ինչպես նաև պաշտպանության նախարարը. Սահմանադրական դատարանի նախագահը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը կարող են ապրել այդ առանձնատներում։ Սակայն այս պաշտոնյաներից ոչ բոլորն են այնտեղ ապրում։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն, օրինակ, իր տնից չի տեղափոխվել։ Նույն կերպ ՀՀ ոչ բոլոր վարչապետներ են կառավարական առանձնատան տեղափոխվում։ Օրինակ, Տիգրան Սարգսյանն այնտեղ Էր ապրում, մինչդեռ Հովիկ Աբրահամյանն իր վարչապետության 2,5 տարիներին ապրում Էր Ազատության պողոտայում գտնվող իր շքեղ առանձնատանը։ Երեկ մեզ չհաջողվեց կառավարությունից պարզել ի վերջո Կարեն Կարապետյանը կտեղափոխվի՞ այդ առանձնատուն, թե կմնա իր տանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։