Ամեն ինչ կախված է նրանից, թե Ծառուկյանը ինչ ձևաչափով է հետ գալիս. Նապոլեոն Ազիզյան

Ամեն ինչ կախված է նրանից, թե Ծառուկյանը ինչ ձևաչափով է հետ գալիս. Նապոլեոն Ազիզյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը հստակ չի կարող ասել, թե ինչ ձևով մասնակցություն կունենա 2017 թ ապրիլին կայանալիք Խորհրդարանական ընտրություններին. «Մի քիչ վաղ է այդ մասին խոսելը, ամեն ինչ կախված է նրանից, թե Ծառուկյանը ինչ ձևաչափով է հետ գալիս, միգուցե, հիմա չեմ կարող ասել՝ իմ թեկնածությունը ես կդնե՞մ, թե՞ ոչ: Ես մինչև հիմա դուրս չեմ եկել ԲՀԿ-ի քաղխորհրդից, կուսակցության անդամ եմ»:



-Այսինքն՝ Ծառուկյանի վերադարձից հետո դուք քաղաքական դաշտում ավելի ակտիվ կդրսևորվեք:



Դե դա կորոշվի:



-Պարոն Ծառուկյանի առանձնատան մոտ բազմահազար քաղաքացիներ պահանջում էին նրա վերադարձը ակտիվ քաղաքականություն:



Ուրեմն, քաղխորհրդի նիստի օրը, մոտ տասը հազար մարդ, այնտեղ ես ևս ներկա եմ եղել, պարոն Ծառուկյանի տան մոտ հավաքվել են, դուրս են հրավիրել և պարոն Ծառուկյանը ասել է՝ ժամանակը կգա, ես հայտարարություն կանեմ, ինչպե՞ս կմասնակցեմ, ի՞նչ ձևաչափով, ի՞նչ կարգով, բայց ես չեմ կարող այսօրվա պայմաններում անմասն մնալ գործընթացներից:



-Դուք եղել եք նաև Արտաշես Գեղամյանի ԱՄ կուսակցության անդամ, նրա հետ կապը պահպանո՞ւմ եք:



Իհարկե, հո՞ Գեղամյանը իմ թշնամին չի, որ կապ ու կոնտակտ չունենամ:



-Քաղաքական հարցերով, պարոն Ազիզյան:



Չէ, քաղաքական հարցերով կապ չունեմ, ես արդեն 10 տարուց ավելի է Գեղամյանի կուսակցությունից դուրս եմ եկել:



-Պարոն Ազիզյան, անդրադառնալով 2011 թ ձեր բնակարանի կողոպուտի դեպքին, գողոնը ձեզ չէր վերադարձվում, ի վերջո հասա՞վ Ձեզ այն:



Ոչ մի բան բացարձակ, ինչ-որ դատել են այդ մարդկանց, բայց գողոնի մասին ոչ մի բան չկա:



Աննա ՊԱՊԻԿՅԱՆ