«ՀԺ». Սամվել Ալեքսանյանը հնգյակում չկա

«ՀԺ». Սամվել Ալեքսանյանը հնգյակում չկա

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունը զգալիորեն ավելի քիչ հարկ կվճարի, քան անցած տարի: «Ալեքս Գրիգ» ընկերությունը չի ներառվի նույնիսկ խոշորագույն 5 հարկատուների ցանկում:



Երեկ ՊԵԿ խոշոր հարկատուների տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը թվարկել է այն տնտեսվարողներին, որոնք կկազմեն այդ հնգյակը: Դրանք են «Գազպրոմ Արմենիան», «ՀԷՑ»-ը, «Գրանդ Տոբակոն», «Ղ-Տելեկոմը» եւ «ԱրմենՏելը»:



«Ալեքս Գրիգը» անցած տարի վճարել էր 18,2 մլրդ դրամ եւ հայտնվել 4-րդ հորիզոնականում: Թե այս տարի որքան կվճարի, դեռ չի հայտարարվում, բայց այն, որ շատ ավելի փոքր գումար կվճարի պետբյուջե, արդեն իսկ ակնհայտ է:



Տարեցտարի բյուջե վճարվող հարկերի նվազումը «Ալեքս Գրիգի» դեպքում՝ արդեն հստակ միտում է դառնում:



Միեւնույն ժամանակ այս ընկերությունն անընդհատ ընդլայնվում ու նորանոր տնտեսական «բարձունքներ» է գրավում: Անցած տարվա ընթացքում նա չի կորցրել որեւէ մոնոպոլիա, շարունակում է վայելել իշխանության ամենաբարձր օղակների հնարավոր ամենամեծ հովանավորությունը: Եվ տարեցտարի հարկերի նվազեցումը կարող է պայմանավորված լինել ընդամենը ստվերի ընդլայնմամբ»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում