«Ժողովուրդ». Ինչու է նվազել էլէներգիայի սպառումը. տնտեսագետը երկու պատճառ է բերում

«Ժողովուրդ». Ինչու է նվազել էլէներգիայի սպառումը. տնտեսագետը երկու պատճառ է բերում

«Ժողովուրդը» գրում է. «Պաշտոնական փաստաթղթերից տեղեկացանք, որ այս տարվա նոյեմբերին էլեկտրաէներգիայի արտադրությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 7.4 տոկոսով նվազել է: Եվ սրան զուգահեռ՝ հիշեցնենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել 2017-ի փետրվարի 1-ից էլէներգիայի սակագինը 1 դրամ 22 լումայով նվազեցնելու մասին: Իսկ ինչո՞վ է պայմանավորված արտադրության նվազումը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, թվարկելով էլեկտրաէներգիայի նվազման հանգամանքները, նշեց. «Հանգամանքներից մեկը ժողովրդի թվի նվազումն է, բայց հիմնականում այդ նվազումը ես ավելի շատ պայմանավորում եմ անվճարունակ քաղաքացիների առկայության հանգամանքով»: