Նախընտրական մուսաներ (լրագրային շանսոն)

Նախընտրական մուսաներ (լրագրային շանսոն)

Արմեն Մարտիրոսյան



Թողած մի տեղ պայքարս հին, նոր օրերի լուռ տրտունջով,
Բախտս թողած, բախտիս անիվն ու մեծ Րաֆֆու հորդորը խոր,
Եվ Զարուհի Փոստանջյանին, անգամ չասած մնաս բարով,
Անց եմ կենում հիմա օտար, դաշինքների ճանապարհով:



Լևոն Տեր-Պետրոսյան (ՀԱԿ)



Ինչքան էլ որ դժվար լինի, պիտի տանք,
Հերըս էլ գա պապիս գրկած` պիտի տանք,
Ալիևի նման հանճար չի ծնվել,
Երբ էլ ուզի, ինչ էլ ուզի` պիտի տանք:



Հեղինե Բիշարյան



Ամոթ է, ամոթ, հերիք բամբասեք`
Մուրաբա՛ տվին, բերել են սնո՛ւնդ,
Հայկական կարգ է, ինչ էլ որ ասեք,
Առանց արաղի ի՞նչ վերածնունդ…



Սեյրան Օհանյան



- Ա՛ջ, դարձ, մեկ երկու, ձա՛խ դարձ, մեկ երկու,
Հայրիկյան, չե՞ս լսում, մեկ, երկու,
Օսկանյան, ձեռքդ գրպանիցդ հանիր, մեկ, երկու,
Ա՛ջ, դարձ, շարային քայլո՛վ, մարշ, ձախ, ձախ…, ձախ, աջ, ձախ…
Սարգսյան, չե՞ս լսում` ձախ, աջ, ձախ…
Դալլաքյան, հետ ես մնում, ավելի առույգ,
Ձախ… ձախ, ձախ աջ ձախ…
Ուղղությունը դեպի խոհանոոոց` ձախ.. ձախ, ձախ աջ ձախ…



Ոչինչ, ես դեռ ձեզ ցույց կտամ որտեղ են ձմեռում խեցգետինները…



- Ո՞ւմ, մե՞զ…



- Այո, բա էլ ո՞ւմ, «աստավիծ ռազգավոռչիկի», ձախ…ձախ, ձախ, աջ, ձախ…



Ծառուկյան Դաշինք (պատմում է Հակոբ Ավետիքյանը)



Հորս կնունքով, մորս ծնունդով,
վեր կացանք մի օր հինգ ու վեց ոոգով,
թրով-թվանքով որսի գնացինք։



Հադին էր, Հյուդին էր, Չատին էր,
Մատին էր, ՀՌԱԿ-ից ես էի,
գնացինք որսի...



Սարեր, ձորեր դուզ գնացինք,
որտեղ որս կար՝ սուս ու փուս գնացինք,
որտեղ ահ էր՝ կուզ ու կուզ գնացինք...



Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ,
Մին էլ հասանք գյուղն Առինջ:



Մեզ ճոխ պատիվ տվեցին,
Տեղաշորը փռեցին,
Որ դինջանանք, ու ծեգին
Ձուլվենք գյուղի բիձեքին:



Բայց մի խիզան էն կռնից,
Ներս չմտած դեռ դռնից`
Ճչաց` եղանք խայտառակ.
Էսքան Հնչակ ու ՀՌԱ՞Կ,
Հետն էլ անձեն, անկրակ…



Սա որ այսպես բարբառեց,
Ոսկորներս դող բռնեց:
Որսորդ էինք, որս դառանք,
Ասի` տղերք, մենք թռանք…



«Ելքի», ՀՀԿ-ի և Դաշնակցության մասին` հաջորդիվ:



Էդիկ Անդրեասյան