Նիկոլ Փաշինյանը կոչ է արել դու-ով չխոսել, սկսել են ագրեսիան. մանրամասներ միջադեպից

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել դու-ով չխոսել, սկսել են ագրեսիան. մանրամասներ միջադեպից

Այսօր «Ելք» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ Նոր Նորքում տեղի է ունեցել միջադեպ։ « Նորքի 4-րդ զանգվածում, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող շինության հարակից տարածքում էինք, շենքի պահակը պատուհանից սկսեց բղավել Նիկոլ Փաշինյանի վրա։ Նիկոլ Փաշինյանն էլ կոչ արեց, որ դու-ով չխոսի, հարգալից վերաբերվի, նա էլ իջավ։ Մենք նկատեցինք, որ ներսում պաստառ է դրված, այդտեղ էլ սկսվեց ագրեսիան»,- միջադեպը նկարագրեց «Ելք»-ի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը։



Նշենք նաև, որ քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը.



1. Այսօրվա միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Աբովյանում, այլ Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի սպորտդպրոցում:



2. Միջադեպը ծագել է այն ժամանակ, երբ մենք դպրոցի հարակից ավտոկանգառից բարձրախոսով քարոզչություն էինք իրականացնում հարակից շենքերի ուղղությամբ եւ սպորտդպրոցի շենքից ինչ-որ մարդիկ անընդհատ ասում էին, որ այստեղ քարոզչություն անել չի կարելի:



3. Մենք մոտեցանք դպրոցի մուտքին եւ արձանագրեցինք, որ հենց դպրոցի ներսում, նախասրահում ԱԺ պատգամավորի թեկնածուի քարոզչական պաստառ է տեղադրված, ինչը դպրոցի աշխատակիցները փորձում էին թաքցնել, իսկ մեր թիմի ներկայացուցիչները փորձում են ֆիքսել եւ արձանագրել:



Մնացածը տեսանյութում արձանագրված է»:



Տեսանյութը՝ 1in.am-ի