Ստամբուլի նահանգապետարանը չեղյալ է հայտարարել պատրիարքական տեղապահի ընտրությունը

Ստամբուլի նահանգապետարանը չեղյալ է հայտարարել պատրիարքական տեղապահի ընտրությունը

Ինչպես հայտնում է «Հայ ձայնը», ի հետեւանս այսօր Ստամբուլում տեղի ունեցած պատրիարքական տեղապահի ընտրությունների շտապ հայտարարություն է տարածել Ստամբուլի նահանգապետարանը: Ստամբուլի փոխնահանգապետ Ազիզ Մերջանի կողմից ստորագրված հայտարարությունում նշված է, որ Ստամբուլի նահանգապետարանը հարմար չի համարում այս փուլում պատրիարքական ընտրությունների անցկացումը եւ մերժում է անցյալ ամիս ներկայացված հայցը պատրիարքական ընտրություններ անցկացնելու մասին: Որպես հիմնավորում նշվում է այն որ Ստամբուլի նաանգապետարանը այս քայլին գնում է հայկական համայնքին հավելյալ պառակտումներից զերծ պահելու համար: