«Ինձ կյանքում ամենաքիչը պետք է Ձեր շնորհակալությունը». Զուրաբյանը` Մուկուչյանին (տեսանյութ)

«Ինձ կյանքում ամենաքիչը պետք է Ձեր շնորհակալությունը». Զուրաբյանը` Մուկուչյանին (տեսանյութ)

Սահմանադրական դատարանում արդեն երրորդ օրն է` շարունակվում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի քննությունը` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:



Այժմ դիմող կողմի ներկայացուցիչ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հարցեր է ուղղում պատասխանող կողմ հանդիսացող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:



Զուրաբյանը հարցրեց Մուկուչյանին` տեսախցիկների տեղադրումը նպաստե՞ց օրինականության պահպանմանը, թե՞ ոչ:



Մուկուչյանն ասաց. «Կարծում եմ` դրանք ունեցան կարևոր նշանակություն լիակատար թափանցիկության ապահովման համար»։



Զուրաբյանը ճշտեց. «Այնուամենայնիվ Դուք գտնո՞ւմ եք, որ դա դրական ազդեցություն է ունեցել»:



Մուկուչյանն ասաց. «Եթե ակնկալում եք դրա վերաբերյալ իմ շնորհակալությունը, ես դա կհայտնեմ իմ եզրափակիչ ելույթում»:



«Ինձ կյանքում ամենաքիչը պետք է Ձեր շնորհակալությունը» -հեգնեց Զուրաբյանը:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ