ՌԴ խաղաղապահները ԼՂ-ում ապամոնտաժել են իրենց դիտակետերից ևս մեկը

ՌԴ խաղաղապահները ԼՂ-ում ապամոնտաժել են իրենց դիտակետերից ևս մեկը

ՌԴ խաղաղապահներն ապամոնտաժել են Ասկերանի շրջանի իրենց դիտակետը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Մարտական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո ավարտվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների պահեստներում սպառազինության, ռազմական տեխնիկայի, հրաձգային զենքի և զինամթերքի հաշվարկը:

Հանձնվել է 92 միավոր զրահատեխնիկա, 142 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 124 միավոր ՀՕՊ միջոցներ, 112 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, ՀԿՌՀ-ներ և ականանետներ, 1 միավոր ԱԹՍ, ավելի քան 7 հազար միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ, շուրջ 66,1 մլն զինամթերք: