Անցյալ ամիս ԼՂ ներխուժած ադրբեջանցի ոստիկանը մահացել է

Անցյալ ամիս ԼՂ ներխուժած ադրբեջանցի ոստիկանը մահացել է

Այսօր մահացել է 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախում տեղի ունեցած, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողությունների»  ժամանակ ծանր վիրավորված ՆԳՆ արագ արձագանքման գնդի ոստիկան Ազիզբեյ Էթիբար օղլու Մուրադովը։

Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի պաշտոնական տվյալների, Արցախի դեմ վերջին ներխուժման հետևանքով զոհվել է այդ երկրի ՊՆ-ի և ՆԳՆ-ի՝ ընդհանուր առմամբ ավելի քան 200 ծառայող։
Բաքուն հայտնել էր նաև վիրավորների մասին։