Այս ախտանշանները «հուշում» են թրոմբի առաջացման մասին

Այս ախտանշանները «հուշում» են թրոմբի առաջացման մասին

Բժշկական գիտությունների դոկտոր, բժիշկ Անդրեյ Չուպինը ներկայացրել է, թե ինչպես կարելի է որոշել թրոմբի առաջացումը։ «Թրոմբը միշտ «հայտնում է» իր առաջացման մասին։ Ըստ նրա, վերջույթների ցավը, թմրությունը, սառնությունը, մաշկի սպիտակումը վկայում են այն մասին, որ տվյալ մարդու մոտ կարող է առաջանալ թրոմբ։ Այս ախտանշանների առկայության դեպքում Չուպինը հորդորել է անհապաղ դիմել բժշկի, որպեսզի իրավիճակն այնքան չբարդանա, որ խաթարվի վերջույթների ֆունկցիան։ Եթե դիագնոստիկան հաստատում է թրոմբի առկայությունը, ապա պետք է կատարել վիրահատություն, հակառակ դեպքում մարդը կարող է զրկվել վերջույթից։