Երուսաղեմի պատրիարքը բոյկոտել է գերագույն հոգևոր ժողովը

Երուսաղեմի պատրիարքը բոյկոտել է գերագույն հոգևոր ժողովը

Մայր Աթոռում այսօրվանից մեկնարկել են Գերագույն հոգևոր խորհրդի ժողովները, Հայաստան են եկել մեծ թվով հոգևորականներ աշխարհի տարբեր երկրներից, այստեղ են նաև Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, իսկ ահա Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը չի եկել Հայաստան և չի մասնակցում ժողովին, չնայած, որ նա ևս, ինչպես Մաշալյանը Գերագույն հոգևոր խորհրդի ատենապետն է։ Մեզ ասացին, որ Նուրհան արքեպիսկոպոսն ու Վեհափառ հայրապետը տարաձայնություններ ունեն, դա է պատճառը, որ Երուսաղեմի պատրիարքը չի եկել Հայաստան։ 

Գերագույն հոգևոր խորհուրդն Ամենայն Հայոց Կաթողիկոսի խորհրդատու մարմինն է, որը քննարկում է Հայ Եկեղեցու վարչական, կազմակերպչական, մշակութային, տնտեսական և շինարարական հարցերը:

Գերագույն հոգևոր խորհրդի նախագահը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն է:
Ատենապետերն են՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյան:

Խորհրդի անդամները բարձրաստիճան հոգևորականներ և աշխարհականներ են, որոնց ընտրում է Ազգային-եկեղեցական ժողովը կամ նշանակում` Ամենայն Հայոց Կաթողիկոսը: