Եթե դա չանենք, էլի պարտվելու ենք ու կանգնենք կոտրած տաշտակի առաջ

 Եթե դա չանենք, էլի պարտվելու ենք ու կանգնենք կոտրած տաշտակի առաջ

Պետք է ձևավորել այնպիսի կարողություններ, որ թշնամին ինչքան էլ կարողություն և ցանկություն ունենա, Արցախի հարցում զրո նպատակի հասնի։ Այդ ժամանակ կարող ենք ասել, թե ուր ենք տանում ընթացքը, հակառակ դեպքում այդ հարցը կլուծվի ի օգուտ թշնամու, էլի կպարտվենք ու կկանգնենք կոտրած տաշտակի առաջ: Արցախյան հարցը միայն արցախահայության խնդիր չէ, այլ աշխարհով մեկ սփռված 10 մլն հայի խնդիրն է։ Այս մասին «Արցախ. ուր է տանում ընթացքը»  թեմայով հրավիրված հանդիպում-քննարկման ժամանակ իր ելույթում նշել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։

«Միասնության համար ի՞նչ պիտի անենք։ Պիտի երեխաներին սիրել, պիտի թոռներին սիրել, ծոռներին ու կոռներին սիրել։ Եթե նրանց սիրենք, հաստատ կգիտակցենք՝ ինչ պետք է անել»,- հավելել է նա։