Վերնախավը կառավարությունում է, իսկ դրսում ոստիկանական ուժեր են (տեսանյութ)

Վերնախավը կառավարությունում է, իսկ դրսում ոստիկանական ուժեր են (տեսանյութ)

Այս պահին կառավարությունում լայն քննարկում է: Այստեղ են կառավարության անդամները, ուժային կառույցների ղեկավարները: Կառավարության դիմաց ամենուր նրանց մեքենաներն են: Դրանից բացի կառավարության շենքի շուրջբոլորը ոստիկանական կուտակումներ են: Մենք նկարեցինք մի հատվածը, որտեզ երևում են նորմայից ավելի քանակությամբ ոստիկաններ և ոստիկանական մեքենաներ:

Այդ պահին մեզ մոտեցան ոստիկանության ծառայողներ և հետաքրքրվեցին, թե ինչ էինք նկարում: Ապա զեկուցեցին իրենց վերադասին, որը օժտելով` ով ենք մենք, ինչու էինք նկարահանում կառավարության շրջակայքը, հեռացավ, զանգ կատարեց, ապա վերադարձավ ու թույլ տվեց շարունակել ճանապարհը:

Նշենք, որ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերն արդեն հանդես են եկել հայտարարությամբ, որով պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Մանրամասն՝ Տեսանյութում։