Դատավորները պետք է պատերազմեն

Դատավորները պետք է պատերազմեն

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ֆրանսիահայ անդամ Սևակ Թորոսյանը կարծում է, որ դատավորները պետք է պատերազմեն, որպեսզի կարողանան հասնել անկախության․

«Ֆրանսիայում անմեղության սկզբունքը գործում է, պետք է դատավարություն տեղի ունենա և դատարանը որոշի կալանավորե՞լ, թե՞ ոչ, Հայաստանում հակառակն է։ Ինչո՞ւ դատավորները կմնան իրենք իրենց մեջը, ինչո՞ւ Հայաստանում դատավորների միջազգային միություն չեն ստեղծում, որպեսզի դրսից ուժ առնեն»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց Թորոսյանը։

Թորոսյանին հարցրինք, թե ի՞նչ մեխանիզմներով դատավորները պետք է պատերազմեն, գուցե գործադո՞ւլ անեն, կամ փողո՞ց փակեն․

«Նախ պետք է դատավորների գլխավոր մարմինը հստակ ձևով հայտարարի, որ դատավորները անկախ են, որևէ քաղաքական ուժից կամ անձից հրահանգ առնելու կարիք չունի։ Հետո դատավարության ընթացքում․․․ նորմալ դատավորը Ռոբերտ Քոչարյանին պետք է կալանքից ազատի․․․»,- պատասխանեց Թորոսյանը։