Պարգեւատրումը՝ նախագահականում

Պարգեւատրումը՝ նախագահականում

Հունիսի 10-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր նստավայրում կպարգեւատրի ՀՀ նախագահի մրցանակի այս տարվա հաղթողներին։ Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի մրցանակը շնորհվում է ամեն տարի, 7 բնագավառներում` լավագույն ստեղծագործությունների, հայտնագործությունների համար, իսկ որպես մրցանակ՝ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան եւ դրամական պարգեւ` 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:

Հայտնի է միայն, որ գրականության ոլորտում այս տարի ՀՀ նախագահի մրցանակի հաղթող է ճանաչվել արձակագիր Լեւոն Ջավախյանի «Ծնկան ծերին» ժողովածուն, որտեղ ամփոփված են «Հրապարակում» տպագրված պատմվածքները։