ՀՅԴ-ն շարոնակում է հանդիպումները քաղաքական ուժերի հետ

ՀՅԴ-ն շարոնակում է հանդիպումները քաղաքական ուժերի հետ

«Հայ հեղափոխական դաշնակցությունը» շարունակում է հանդիպումներ ունենալ քաղաքական ուժերի հետ։ Հունիսի 28-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահության անդամների հետ տեղի է ունեցել միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցության կողմից մասնակցում էին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմենուհի Կյուրեղյանը։

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, փոխնախագահներ Ժասմինա Ղևոնդյանը, Ժասմինա Թելյանը, Արմեն Հովսեփյանը, Հայկ Ալոյանը և նախագահության անդամ Զոյա Ջուլհակյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրի քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր, այդ թվում՝ Արցախ-Հայաստան անվտանգության խնդիրներ, դատաիրավական համակարգի բարեփոխումներ, երկրի համար ներքին ու արտաքին առկա մարտահրավերներ, այդ հարցերի շուրջ համագործակցության հնարավորություններ:
Հանդիպման ավարտին որոշվել է երկու կուսակցությունների միջեւ համագործակցությունը կանոնակարգել ու կոնկրետ օրակարգային հարցերի շուրջ  հանդիպումները դարձնել շարունակական։

Հիշեցնենք, որ վերջերս ՀՅԴ-ն հանդիպել էր նաև ԲՀԿ-ի հետ, հանդիպմանը ներկա էր եղել նաև Գագիկ Ծառուկյանը։