ՃՏՊ Դարակերտ գյուղում․ կան տուժածներ

ՃՏՊ Դարակերտ գյուղում․ կան տուժածներ

Հունվարի 1-ին, ժամը 20:15-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղուկասավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դարակերտ գյուղի կենտրոնական փողոցում բախվել են «ԳԱԶ-2410» (վարորդ՝ Էդգար Հ․, ծնված 1987 թ․) և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է։

Փրկարարները «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։