Ընդդիմության երթը շարժվում է ԱԺ 

Ընդդիմության երթը շարժվում է ԱԺ 

Ընդդիմության երթը շարժվում է ԱԺ: Երթը գլխավորում է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ 

Քիչ առաջ էլ ընդդիմադիր խմբակցությունների՝ «Պատիվ ունեմ» դաշինքի և «Հայաստան» խմբակցության պատգամավորները մուտք գործեցին ԱԺ, մասնակցելու մեկնարկած ԱԺ հերթական քառօրյայի Կառավարության հարցուպատասխանին, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք նաև, որ մեծաթիվ ոստիկանական զորք էր տեղակայվել ԱԺ֊ի դիմաց դեռ ժամեր առաջ, իսկ այժմ ավելի են ընդլայնում ոստիկանների թիվը, ընդ որում ԱԺ-ի դարպասներից այն կողմ տեղադրվել են լուսաձայնային նռնակներ, ինչպես նաև ԱԺ-ի շենքի վերևում կան դիպուկահարներ։