Սևիկյանը՝ Ռուսաստանի հավաքականի փոխարեն, Հայաստանի հավաքականը ընտրելու մասին

Սևիկյանը՝ Ռուսաստանի հավաքականի փոխարեն, Հայաստանի հավաքականը ընտրելու մասին

«Պարի Նիժնի Նովգորոդի» հարձակվող Էդգար Սևիկյանը, ինչպես հայտնի է, հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Էդգար Սևիկյանը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ նա հրաժարվել է Ռուսաստանի հավաքականի հրավերից և պատրաստակամություն հայտնել հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։ Ֆուտբոլիստը տված վերջին հարցազրույցի ժամանակ պնդել է, որ խնդիրներ չի ունենում կայացրած որոշման համար։

«Ատելություն ազգային հավաքականի ընտրության պատճառո՞վ։ Ոչ մի խնդիր չունեմ, ամեն ինչ լավ է։ Ես բաց եմ թողել Հայաստանի հավաքականի սեպտեմբերյան հավաքը, բայց գնալու եմ այս հավաքին»,- ասել է Սևիկյանը։