Ծնողին 3 ձեռք են տվել, ասել՝ հուղարկավորի, որդունդ է

Ծնողին 3 ձեռք են տվել, ասել՝ հուղարկավորի, որդունդ է

Գործ ունենք այնպիսի իրողությունների հետ, որ 44-օրյա պատերազմի մասնակից ծնողներին պատկան մարմինները տվել են, ասենք, երեք ձեռք ու ասել՝ ձեր որդունն է, տարեք, հուղարկավորեք։ Ահա սրա համար են մարդիկ հրաժարվում հուղարկավորություն անել։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, որը հանդիպում էր կազմակերպել անհետ կորած զինծառայողների ծնողների հետ։

«Մի ծնողի հետ կապված դեպք է եղել, որ ծնողը 1․82 հասակով տղա ունի, 43 համարի կոշիկներ է հագնում, բայց իրեն տվել են 1․60 հասակով ԴՆԹ նույնականացման տվյալներ ու ասում են, թե ձեր երեխան է, դուք պիտի հարմարվեք այդ իրավիճակի հետ։ Նույնականացման հետ կապված տեղի են ունենում իրադարձություններ, որոնք պարզապես ողբերգություն են։ Այո, ծնողներին պատերազմից այսքան ժամանակ անց այպիսի վիճակի մեջ դնելը պարզապես ողբերգություն է»,- հավելեց նա։