Ինչ կլինի, եթե մարդու օրգանիզմում աղի պարունակությունը նվազի
Գաստրոէնթերոլոգ, սննդաբան Նատալյա Ստուկովան ներկայացրել է, թե մարդու օրգանիզմում աղի պարունակության նվազումը կամ աղի դեֆիցիտը ինչ վտանգներով է հղի։ Նա մասնավորապես ասել է, որ աղի պարունակության նվազումը օրգանիզմում կամ աղի դեֆիցիտը կարող է բերել առողջական մի շարք խնդիրների, մասնավորապես՝ գլխացավերի, գլխապտույտի, սրտխառնոցի, սրտի աշխատանքի խանգարման, անկայուն հեմոդինամիկայի։
Աղը, ըստ մասնագետի, մասնակցում է օրգանիզմի նյութափոխանակությանը բջջային մակարդակում, ուստիեւ այն չափազանց կարեւոր է մարդու համար։ VM.ru-ի փոխանցմամբ, Ստուկովան նաեւ ասել է, որ ԱՀԿ ցուցումի համաձայն, մարդու համար թույլատրելի է օրական մինչեւ 5 գրամ աղի օգտագործումը։
Կարծիքներ