Google-ը անչափահասների լուսանկարները որոնողական համակարգից կջնջի

Google-ը անչափահասների լուսանկարները որոնողական համակարգից կջնջի

Google ընկերությունը, որին պատկանում է համանուն համացանցային որոնողական համակարգը, հնարավոր է հեռացնի որոնողական համակարգից անչափահասների լուսանկարները ընդհանուր լուսանկարային որոնման արդյունքներից՝ համապատասխան հայտի առկայության դեպքում։ Այս մասին հայտարարությունը հրապարակված է ընկերության բլոգում։

Ըստ ընկերության ղեկավարության, նման կերպ երիտասարդները կկարողանան ավելի լավ վերահսկել իրենց համացանցային հետքը։ Միաժամանակ նաեւ շեշտվում է, որ որոնման արդյունքներից հեռացումը չի նշանակում, թե խնդրո առարկա լուսանկարը կամ լուսանկարները համացանցից առհասարակ են հեռացվելու։