Հայաստանյան բանկերն էլ են որոշել արցախցիներին «գցել» 

Հայաստանյան բանկերն էլ են որոշել արցախցիներին «գցել» 

Արցախում գրանցված տասնյակ կազմակերպությունների ղեկավարներ, ովքեր այլեւս չեն ցանկանում շարունակել իրենց գործունեությունը Հայաստանում, կանգնել են փաստի առաջ։ Կենտրոնական բանկը, եւ ոչ միայն, սառեցրել է Հայաստանում վերագրանցում չիրականացրած կազմակերպությունների բանկային հաշիվները եւ հրաժարվում է վերադարձնել արցախցիների գումարները։ Մեզ դիմած քաղաքացին ասաց, որ իրենց կազմակերպությունը բանկում ունի 300 միլիոն դրամ, սակայն բանկն անհեթեթ եւ իրավական ոչ մի հիմք չունեցող պատճառաբանությամբ հրաժարվում է այդ գումարը տալ։

«Հայաստանում չգրանցված արցախյան կազմակերպությունները զրկվել են հայաստանյան բանկերում ունեցած գումարները տնօրինելու իրավունքից։ Կենտրոնական բանկը հրաժարվում է տալ, ասում է՝ բանկի համար անհասկանալի է՝ կա՞ այդ կազմակերպությունը, թե՞ ոչ։ Մինչդեռ կազմակերպությունը պայմանագիր ունի նրանց հետ, եւ բանկը պարտավոր է վերադարձնել գումարները։ Արցախցիներին վերաբերող ինչպես մնացած հարցերում է բարդակ վիճակ, նույնն էլ բանկային համակարգում է»,- ասաց մեր աղբյուրը։