Ինչպես ստանալ տեղեկատվություն Լարսում կուտակումների մասին

Ինչպես ստանալ տեղեկատվություն Լարսում կուտակումների մասին

Լարսի անցակետը մարտի 2-ից փակ է՝ պայմանավորված բացառապես եղանակային վատ պայմաններով, այս պահին էլ այնտեղ առատ տեղումներ են։ Hraparak.am-ը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի բաժնից հետաքրքրվեց կուտակված մեքենաների և վարորդների հետ կապված խնդիրների մասին։

«Այո, այս պահին կան մեքենաների կուտակումներ, անցանելիություն չկա որեւէ տեսակի մեքենաների համար։ Իսկ հավելյալ տեղեկության համար «Верхний Ларс» կայքում կան հեռախոսահամարներ, որտեղով կարող են վարորդները դիմել որևէ հարցով։ Վարորդները մշտական կապի մեջ են լինում և ինչի կարիք, որ ունենում են նրանց օգնում են»,- ասաց մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։

Նշենք, որ «Верхний Ларс» կայքի վեբ-տեսախցիկների միջոցով կարելի է տեսնել Վրաստանի հետ սահմանին մաքսակետերի ծանրաբեռնվածության և այդ ճանապարհով մեքենաների անցման արագության մասին տեղեկատվություն։ Տեսախցիկներն իրական ժամանակում ցույց են տալիս, թե ինչպես են մեքենաները, միկրոավտոբուսները, բեռնատարներն անցակետերով շարժվում դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ։