ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 7-ին Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Մարաշի բաժանմունք է տեղափոխվել Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվող 23-ամյա Յուրի Տ․-ն։

«Խափանման միջոցը՝ զինվորական հսկողություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը»,- նշվում է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ