Տարածք վերցնելը շոր չէ, որ հագնես ու ասես՝ իմն է

Տարածք վերցնելը շոր չէ, որ հագնես ու ասես՝ իմն է

Հիմա շատերը մտածում են, որ Ադրբեջանը ցեղասպանություն իրագործեց, էթնիկ զտում կատարեց ու ամեն ինչ մոռացվեց։ Դա կարող է մոռացվել միայն Հայաստանի այսօրվա իշխանության կողմից, բայց մեծ տերություններն ուշի ուշով հետևում են այս գործընթացներին ու ինչ որ մի պահի այս ահռելի կոմպրոմատը օգտագործելու են Ադրբեջանի դեմ՝ իրենց պետական շահերի տեսանկյունից։ Իրացնելու են՝ Ադրբեջանին ինչ որ բան պարտադրելու ու իրենց լռության դիմաց։ Աշխարհաքաղաքական շահերն անընդհատ փոփոխվում են ու պետության տարածք վերցնելը շոր չէ, որ հագնես ու ասես՝ իմն է, ինչպես անում է Ադրբեջանը։ 

Գետն ընկածը փրփուրից է կառչում։ Ադրբեջանը հիմա այդ վիճակում է։ Քաղաքակիրթ աշխարհը իրենց պետական շահերից ելնելով հիմա լռում է, երբ Ադրբեջանն ասում է՝ սա էլ է իմը, սա էլ է իմը․․․ Հայոց ցեղասպանություն ընդունած աշխարհը լռում է, երբ Թուրքիան նոր ցեղասպանություն է իրագործում իր իսկ կողմից ցեղասպանված մի ողջ ազգի։ Լռում է, բայց տեղյակ է ամեն ինչից ու սպասում է հարմար պահի։ Թուրքիան ու Ադրբեջանը դա լավ են հասկանում։ Ու հիմա, երբ «յալվարն են ընկել», էլի մեր իշխանության ձեռքով ինչ որ քանակության հայերի վերադարձ՝ Ստեփանակերտ, դա Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից հեռատես քաղաքականության արդյունք է, որը մեր իշխանությունը փորձում է որպես խաղաղության խաղաքարտ ներկայացնել ու օգտագործել։ Թուքական պետությունը գիտակցում է, որ այդ ծանրաքարը քաղաքակիրթ աշխարհը հենց իր գլխին է խփելու։ Դա անելու է ոչ թե Հայաստանի պետական շահերից, այլ իր երկրի պետական շահից ելնելով։