Ստամբուլում պայթյունի հետևանքով զոհեր կան․ նոր մանրամասներ

Ստամբուլում պայթյունի հետևանքով զոհեր կան․ նոր մանրամասներ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Ստամբուլի Իսթիքլալ փողոցում դեռևս անհայտ պատճառներով պայթյուն է տեղի ունեցել , ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ են վիրшվորվել։Դրա կողքին գտնվում է Ռուսաստանի Դաշնության հյուպատոսությունը։

Կան զոհեր, հայտնում է NTV հեռուստաալիքը։

Պայթյունի հետևանքով նաև բազմաթիվ մարդիկ են տուժել, այժմ նրանց  բոլորին  բուժօգնություն է ցուցաբերվում։

Պայթյունի հետևանքով 6 զոհ և 53 վիրավոր կա, ավելի ուշ հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։Ըստ տեղական լրատվամիջոցների՝ զոհերի թիվը գնալով աճում է։