Ո՞ւմ են պետք ձեր խոստումները, թե ապագայում լուծելու եք 400 տնակների հարցը

Ո՞ւմ են պետք ձեր խոստումները, թե ապագայում լուծելու եք 400 տնակների հարցը

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իրեն հեղափոխական համարող իշխանությունը, ինչպես պարզվեց, միայն ԱԺ-ի ծախսերի ընդամենը մեկ հոդվածով կարող էր լուծել Գյումրիում 100 ընտանիքի բնակարանի հարց: Հենց 2019 թվականին կարելի էր 100 ընտանիքի տնակներից տեղափոխել բնակարաններ, բայց չարեց և գերադասեց ոչնչով աչքի չընկնող, հաճախ էլ խայտառակ ապօրինություններ անող պատգամավորների ու ԱԺ աշխատակազմին լավ ապրուստ ապահովել:

ԱԺ-ում 2019 թվականին պետական բյուջեից բաժանվել է ավելի քան 2 միլիոն դոլար պարգևավճար, որը համարժեք է Գյումրիում ավելի քան 100 բնակարանի:

Միայն 2019 թվականին ամբողջ պետական համակարգին վճարված պարգևավճարներով հնարավոր էր լուծել Գյումրու խնդիրների 70 տոկոսը:

Մեզ իրական հեղափոխություն է պետք...

Հ.Գ. ո՞ւմ են պետք ձեր խոստումները, թե ապագայում լուծելու եք 400 տնակների հարցը...»։