Կարիեսը կարող է ստամոքսի խոցի պատճառ դառնալ 

Կարիեսը կարող է ստամոքսի խոցի պատճառ դառնալ 

Կարիեսը կարող է առաջացնել պնեւմոնիա եւ խոցեր, ասել է բժիշկ Սերգեյ Ագապկինը «Ամենակարեւորի մասին» հաղորդաշարի ժամանակ։ Բժիշկը մանրամասնել է, որ կարիեսն առաջանում է բերանի խոռոչում բակտերիաների անվերահսկելի բազմացման հետեւանքով։ Հայտնվելով ստամոքսում, այդ բակտերիաները կարող են առաջացնել բորբոքումներ։ Դա արդեն բարենպաստ միջավայր կարող է հանդիսանալ helicobacter pylori կոչված բակտերիայի բազմացման համար։ Ագապկինի խոսքերով, կարիեսը նաեւ կարող է բաձրացնել թոքերի բորբոքում ունենալու հավանականությունը։ «Թքի մասնիկները, որոնց մեջ արդեն կան բակտերիաներ, կարող են հայտնվել թոքերում, առաջացնելով ասպիրացիոն պնեւմանիա»,- բացատրել է բժիշկը։

Նշենք, որ ներկայումս գիտնականները հայտարարել էին, որ ֆուզոբակտերիան, երբ հայտնվում է բերանի խոռոչից աղիներում, կարող է այնտեղ պատճառ դառնալ օնկոլոգիական նորագոյացությունների առաջացման։ Այն մարդիկ, ովքեր աղիներում նման բակտերիա են ունեցել, որպես կանոն ավելի դժվարությամբ են բուժվել։