«Հրապարակ». Ընդդիմությունը որոշել է օգտվել Նիկոլ Փաշինյանի զինանոցից

«Հրապարակ». Ընդդիմությունը որոշել է օգտվել Նիկոլ Փաշինյանի զինանոցից

Ընդդիմությունը որոշել է օգտվել Նիկոլ Փաշինյանի զինանոցից․ երեկ մի խումբ ընդդիմադիրներ մտան երկու բուհ։ Ընդ որում, այն բուհերը, որտեղ քայլերթով Երեւան հասած Նիկոլ Փաշինյանը մտնում էր 2018 թվականին․ Տնտեսագիտական համալսարան եւ Երեւանի պետական համալսարան։ Ակցիաներին, իհարկե, ոստիկանությունը խոչընդոտում էր՝ 2018 թվականի իրավիճակը չէր։ Եվ ոչ էլ դրանք շարունակություն ունեցան՝ փողոցներ փակելու, գիշերները հրապարակում քնելու, շուրջօրյա բողոքի ակցիաների տեսքով։ Բայց այսօր պայքարողները նոր-նոր են յուրացնում այս գործելաոճը, եւ հնարավոր է մի կես տարուց նույնքան հմտորեն հեղափոխություն անեն, ինչպես ժամանակին արեց Նիկոլ Փաշինյանը՝ իր կողքին ունենալով հազիվ մի քանի հարյուր աջակից։