Գայանե Աբրահամյանը գնում է Արման Բաբաջանյանի կուսակցությո՞ւն

Գայանե Աբրահամյանը գնում է Արման Բաբաջանյանի կուսակցությո՞ւն

Այսօր «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին,իսկ թե որն էր այդ քայլի պատճառը, Գայանեն հստակ չձեւակերպեց, անորոշ մտքեր հայտնեց, թե «չափազանց կարեւոր է իմ սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինել` մեր պետության ու ժողովրդի ապագայի համար կարեւորագույն որոշումներ կայացնելիս»։

Հետո շատերը ողջունեցին Գայանեի սկզբունքայնությունը եւ այդ քայլը պայմանավորեցին Սահմանադրական դատարանի դատարանակազմության գործընթացի հետ վերջինիս ունեցած  անհամաձայնությամբ, որի մասին օրերս պատգամավորը ակնակել էր իր հարցազրույցներից մեկում: Իրականում  իշխող ֆրակցիայում խոսում են, որ պատգամավորի մանդատը վայր դնելու պահանջն առաջ է քաշել իշխանական վերնախավը՝ իմանալով, որ Գայանե Աբրահամյանը ցանկություն ունի մտնել անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կուսակցություն: ՔՊ-ում հարցը լրջորեն քննարկվել է, Գայանեին հորդորել են վայր դնել մանդատն, այլապես կանցնեն կոմպրոմատային զենքին: 
 Նկաում են՝ պատահական չէ Բաբաջանյանի գրառումը Աբրահամյանի մանդատից հրաժարվելու առթիվ.«ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը գործող Ազգային ժողովի ոչ միայն իշխանական, այլև ողջ խորհրդարանի կարևոր արժեբանական անկյունաքարերից է։ Տեղի ունեցածի խորքային պատճառների մասին իհարկե գիտեմ, բայց հուսամ նրան դռան տեղը ցույց տված իր գործընկերները հասկանում են, թե ինչի հետ են խաղում։
Մի արեք, թույլ մի տվեք․․» գրել է նա: Աբրահամյանից Ֆեյսբուքով փորձեցինք ճշտել Բաբաջանյանի կուսակցություն տեղափոխվելու մտադրության մասին.-Անհեթեթություն է պարզապես, երբեք նման խոսակցություն անգամ չի եղել, եթե այդպիսի մտադրություն լիներ մանդատ չէի դնի, այլ պարզապես դուրս կգայի խմբակցությունից, ինչն անընդունելի եւ անազնիվ քայլ է ինձ համար։ Ես որւեէ կուսակցություն մտնելու կամ որեւէ այլ մեկի հետ քաղաքական որեւէ գործընթացի մեջ ներգրավվելու մտադրություն չունեմ, ասաց Աբրահամյանը։