Իրանը շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը․ հայտարարել է Իսրայելի Պնախարարը

Իրանը շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը․ հայտարարել է Իսրայելի Պնախարարը

Իրանը շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը եւ ներկայումս ավարտում է 1000 միջուկային ցենտրիֆուգների շինարարությունը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի Պնախարար Բենի Գանցը։ Նա նշել է, որ այդ ցենտրիֆուգները IR6 տիպի են եւ ներառում են նոր օբյեկտի շինարարություն եւս, որը ունի ստորգետնյա կենտրոն։ Այն գտնվում է Նաթանզայի մոտակայքում։ Նա նաեւ ասել է, որ մի քանի շաբաթից Իրանը կունենա այնքան միջուկային մշակված նյութ, որը բավարար կլինի միջուկային զենք ստեղծելու համար։