Ղարաբաղում ռուս-թուրքական համագործակցությունը երկարատեւ քաղաքականության տարր չէ․ Դմիտրի Մեդվեդեւ

Ղարաբաղում ռուս-թուրքական համագործակցությունը երկարատեւ քաղաքականության տարր չէ․ Դմիտրի Մեդվեդեւ

Ռուսաստանի ԱԽ նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը կարծում է, որ Մոսկվայի եւ Անկարայի համագործակցությունը Լեռնային Ղարաբաղում երկարատեւ քաղաքականության տարր չէ։ Այս մասին նա հայտարարել է ռուսական մի շարք ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ընթացքում։

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածությանը, Մեդվեդեւը նշել է, որ այն Ռուսաստանի կարեւոր առեւտրային գործընկերն է եւ շատ մոտ երկիր Ադրբեջանի համար, ինչը հնարավոր չէ հաշվի չառնել։

Այդուհանդերձ, Մեդվեդեւը կարծում է, որ ռուսները ունեն արդյունավետ երկխոսություն Թուրքիայի հետ եւ Պուտինը մշտական կապի մեջ է Էրդողանի հետ այդ հարցով։ Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը Մեդվեդեւի կարծիքով կայունացման ընդհանուր բաղադրիչ է, սակայն ինքը հակված չէ այդ բաղադրիչը դիտարկել որպես երկարատեւ քաղաքականություն, կամ կառուցել ինչ որ կոնսպիրոլոգիական տեսություններ։ «Պարզապես պետք է ընդունենք այն իրողությունները, որոնք կան մեր ռեգիոնում։ Իսկ իրականությունն այն է, որ այդ հարցը պետք է քննարկել նաեւ թուրք գործընկերների հետ»,- նկատել է Մեդվեդեւը։