Շաքար պարունակող ըմպելիքները վնասում են առողջությանը

Շաքար պարունակող ըմպելիքները վնասում են առողջությանը

Հարվարդի համալսարանի գիտնականները մասշտաբային ուսումնասիրություն են կատարել, դրանում ներգրավելով հարյուր հազարավոր կամավորների եւ պարզել, որ շաքար պարունակող ըմպելիքները վնասակար են առողջության համար։ Դրանք ավելացնում են մարդու վաղաժամ մահանալու հավանականությունը, ինչպես նաեւ՝ հավանականությունը, որ մարդը, ով օգտագործում է նման ըմպելիքներ, կարող է հիվանդանալ քաղցկեղով կամ սիրտ-անոթային հիվանդություններով ավելի շուտ, քան նրանք, ովքեր չեն օգտագործում նման ըմպելիքներ։ Օրական չորս եւ ավելի բաժակ շաքար պարունակող ըմպելիքի օգտագործումը ավելացնում է կանանց վաղաժամ մահանալու հավանականությունը։ Այս մասին հայտնում է MedicalXpress պարբերականը։ Ուսումնասիրությունները պարզել են, որ հիմնական պատճառը վաղաժամ մահացության՝ սիրտ-անոթային հիվանդություններն են։ Մասնագետները խորհուրդ են տալիս կամ հրաժարվել շաքար պարունակող խմիչքներից, կամ դրանք փոխարինել այնպիսի ըմպելիքներով, որոնք պարունակում են շաքարի փոխարինիչ։ Սակայն նույնիսկ այս դեպքում խորհուրդ չի տրվում օրական չափաբաժինը օգտագործման, հասցնել 4 բաժակի։