Ինչպես վերականգնվել COVID-19-ից հետո

Ինչպես վերականգնվել COVID-19-ից հետո

COVID-19 հաղթահարելուց հետո մարդու օրգանիզմը կարիք ունի վերականգնման։ Դրա համար անհրաժեշտ է լիարժեք քուն, ճիշտ սննդակարգ, շնչառական գիմնաստիկա եւ բուժական ֆիզկուլտուրա։ Այս մասին TACC-ի հետ զրույցում ասել է ռուս բժիշկ Նատալյա Կուզենկովան։ Մասնագետը նշել է, որ կորոնավիրուսից եւ սուր ռեսպիրատորային վիրուսներից հետո վերականգնումը հանդիսանում է համալիր գործընթաց։ «Ցանկացած վիրուսային ինֆեկցիա թուլացնում է օրգանիզմը, եւ դրա համար՝ հիվանդության հաղթահարումից հետո առաջին շրջանում օրգանիզմը չափազանց շանրաբեռնել չի կարելի։ Ընդհակառակը, պետք է օգնել օրգանիզմին ճիշտ սննդակարգով եւ ֆիզիկական ակտիվության ռեժիմսով, ինչպես նաեւ հանգստի եւ բավարար քնի ժամանակահատվածով, որպեսզի օրգանիզմը վերականգնվի»,- ասել է Կուզենկովան։ Բացի այդ, կարեւոր է անձնական հիգիենայի պահպանումը։ Նա նաեւ խորհուրդ է տվել տանը «թաց մաքրում» իրականացնել՝ կրկնակի վարակումից խուսափելու համար։ Մասնագետը նշել է, որ շաբաթվա մեջ հինգ օր 20-30 րոպե պետք է զբաղվել բուժական ֆիզկուլտուրայով, աստիճանաբար ավելացնելով ժամանակը։ Միանգամից չպետք է ձգտել վերադառնալ նախքան հիվանդանալն ունեցած ֆիզիկական ակտիվությանը։ Դրա համար հնարավոր է երկար ժամանակ պահանջվի։ Սննդակարգի հարցում Կուզենկովան ասել է, որ պետք է ներառել բլղուր, վարսակ, բրինձ, հնդկաձավար, լոբազգիներ, բուսական յուղ, ընկուզեղեն, ձկնեղեն, չափավոր յուղայնության կաթնաթթվային մթերքներ, ինչպես նաեւ՝ թարմ մրգեր եւ բանջարեղեն։