Անգելա Մերկելի ամուսինը չպատվաստված գերմանացիներին անվանել է «ալարկոտ»

Անգելա Մերկելի ամուսինը չպատվաստված գերմանացիներին անվանել է «ալարկոտ»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ամուսինը՝ Իոահիմ Զաուերը, իտալական La Repubblica պարբերականի հետ զրույցում ասել է, որ կորոնավիրուսի դեմ չպատվաստված գերմանացիները «ալարկոտ» են։ Այս աղմկոտ հայտարարությունը հրապարակվել է գերմանական Die Welt պարբերականը։

«Զարմանալի է, որ բնակչության 1/3-րդը չի հետեւում գիտական բացահայտումներին։ Մասամբ դա կապված է գերմանացիների մոտ եղած որոշակի ալարոկտության եւ այն բանի հետ, որ փորձում են իրենք իրենց հանգստացնել»,- ասել է Մերկելի ամուսինը։

Նա նաեւ ասել է, որ կան նաեւ մարդիկ, որոնք չեն պատվաստվում անձնական համոզմունքներից ելնելով, եւ հայտարարում են, որ մերժում են «պատվաստումային դիկտատուրան»։