Եթե մինչև հիմա չի հասկացել խնդրի ողջ էությունը, ուրեմն՝ վայն էկել է, իրեն տարել, վայն էկել է, տարել մեր հայրենիքը

Եթե մինչև հիմա չի հասկացել խնդրի ողջ էությունը, ուրեմն՝ վայն էկել է, իրեն տարել, վայն էկել է, տարել մեր հայրենիքը

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը որոշեց նաև մի փակագիծ էլ բացել Լևոն Տեր-Պետրոսյանի մասին։ 2018 թվականի ամռանը հանդիպել է առաջին նախագահին, ու «Ի՞նչ է ասել ինձ առաջին նախագահը մեր հանդիպման ժամանակ. մեջբերում՝ «հողերն արդեն պետք է տաս». մեջբերման ավարտ: Իսկ ինչի՞ դիմաց, ինչի՞ համար, ինչպե՞ս: Առաջին նախագահի պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել, մնացածն արդեն գնահատման հարց է»:

«Հրապարակը» Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին Փաշինյանի հերթական «բոչկա գլորելը» խնդրեց «գնահատել» ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանին, որն ասաց․ «Եթե վարչապետի աթոռը զբաղեցնելուց հետո անձամբ ծանոթանալով երկար տարիներ Մինսկի խմբի շրջանակներում  ձեռք բերված համաձայնություններին, Նիկոլ Փաշինյանը չի հասկացել խնդրի ողջ էությունը, ուրեմն՝ վայն էկել է իրեն տարել, վայն էկել է, տարել մեր հայրենիքը։ Այսքանը կասեմ»։