Թափառող շներին ծեծում են, կոտրում, վառում

Թափառող շներին ծեծում են, կոտրում, վառում
Թափառող շներին ծեծում են, կոտրում, վառում
Թափառող շներին ծեծում են, կոտրում, վառում
Թափառող շներին ծեծում են, կոտրում, վառում

Փուիզիթիվ կենդանիների պաշտպանության ՀԿ-ն ահազանգում է հասարակության կողմից վերջին շրջանում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի բազմաթիվ դեպքերի մասին: Միայն վերջին 2 ամսվա ընթացքում գրանցվել են թափառող շների նկատմամբ բռնությունների՝ դաժան վերաբերմունքի, ծեծի, վառելու, կոտրելու, նույնիսկ կրակելու 4 դեպքեր: Սրանք միայն հայտնի դեպքերն են: Մեծ մասի մասին նույնիսկ չի ահազանգվում, և մնում է անհայտ: Այսպիսի վերաբերմունքը ուղիղ կապ ունի նման պահվածքի համար պատժի բացակայության կամ մեղմ պատժի հետ:

ՀՀ-ում գոյություն չունի կենդանիների պաշտպանության մասին օրենք, որը կարգելի և քրեական պատասխանատվության կենթարկի այսպիսի վայրագությունները: Կոչ ենք անում Ազգային Ժողովին, համայնքապետարաններին և Կառավարությանը շուտափույթ քայլեր ձեռնարկել Օրենքի մշակման և հաստատման գործում, քանի որ յուրաքանչյուր օր ավելանում է մարդու կողմից կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի հավանականությունը:

Փոուզիթիվ ՀԿ-ն շարունակում է աշխատել իրականացնելով անապաստան կենդանիների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ, պայքարելով նրանց հանդեպ դաժան վերաբերմունքի դեմ։ Այս պահի դրությամբ խնամում է ավելի քան 140 թափառական շների՝ ֆինանսավորվելով բացառապես բարեգործական նվիրատվությունների միջոցով։ Հավատո՛ւմ ենք, որ կունենանք որակապես փոխված միջավայր թե՛ մարդկանց, և թե՛ կենդանիների համար։

Հարգանքներով՝ «ՓՈՈՒԶԻԹԻՎ» ՀԿ