Մոսկվայում երկարաձգվել է ինքնամեկուսացման ռեժիմի ժամկետը

Մոսկվայում երկարաձգվել է ինքնամեկուսացման ռեժիմի ժամկետը

Մոսկվայի իշխանությունները երկարաձգել են հակակորոնավիրուսային ինքնամեկուսացման ռեժիմ ժամկետը։ Այն կգործի մինչեւ մայիսի 31-ը։ Սա նշանակում է, որ բոլոր այն ձեռնարկությունները, որոնք փակ են, կշարունակեն մնալ փակ։ Այս մասին, ըստ «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Ժամանակավոր սահմանափակումները, որոնք կապված են առեւտրի, ծառայությունների ոլորտի, հանրային սննդի, կրթության եւ սպորտի ոլորտների հետ, ինչպես նաեւ բնակչության ինքնամեկուսացման ռեժիմը երկարաձգվում է մինչեւ 2020 թվականի մայիսի երեսունմեկը»,- ասված է Սոբյանինի գրառման մեջ։